Երբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես եկավ աղմկահարույց գաղափարով՝ Օպերայի շենքում ռեստորան ու սաունա բացելու մասին, մենք՝շատերի պես, նայեցինք, թե միջագգային հեղինակավոր մշակութային կենտրոններում արդյոք կա՞ նման բան։ Պարգվեց՝ կա։ Ռեստորաններ, սրճարաններ, բոհեմական միջավայր եւ այլն։
Բայց մենք թերահավատ ենք, թե Արմեն Ամիրյանի առաջարկած գաղափարի արդյունքում մենք կստանանք մեր ուզածը, այլ ոչ թե՝ վետերոկ, խաշլամայանոց, գիշերային սթրիփթիզ-բար եւ այլն։ Պատճառը հենց այն աղբն է, որը այսօր տեսնում ենք մեր տեղական հեռուստաընկերությունների էկրաններին։ Դա ամենացածր մակարդակի աղբ է, որը մարդկանց մեջ սերմանում է ատելություն, դավաճանություն, տգիտություն, բռնություն, մայրենի լեզվի բռնաբարություն։ Հազար ներողություն, բայց դա պոռնոյից բեթար է։ Բայց որ մի ալիքով սեքս ֆիլմ ցուցադրեին, կարգելեին, չէ՞, դրա հեռարձակումը։ Այսինքն, կան հեռուստաընկերությունների վրա ազդող մեխանիզմներ։
Ենթադրում ենք, որ մշակույթի նախարարությունն էլ ունի ինչ-որ լծակներ։ Առայժմ մենք չենք տեսել, թե նախարարությունն ինչ է արել այս ուղղությամբ, որպեսզի աղբը վերանա մեր էկրաններից։ Իր մասով ինչ-որ քայլեր ձեռնարկի։ Նախարարը հարցր բարձրացնի կառավարությունում, հեռուստաընկերությունների գործունեությունը վերահսկող մարմիններում։ Տեսնենք, էլի, որ ցավ է ապրում այս իրավիճակի համար, մտահոգված է, որ այդ ամենը կարող է երիտասարդությանը փչացնել։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում