Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենահետաքրքիրն այն է, որ հոգեբուժարանում ՀՀԿ-ի օգտին քվեարկել են 100 տոկոսը». Արամ Մանուկյան

Ապրիլ 14,2017 12:13

Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք Սահմանադրական դատարան են դիմել ընտրությունների արդյունքները վիճարկելու 3 հիմքով՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառքի բաժանում եւ ընտրողների վերահսկում:

Արամ Մանուկյանը որոշ տվյալներ էր ամփոփել՝ ընտրությունների արդյունքներից: Նա ասաց, որ մեր երկրի բնակչության շուրջ 5 տոկոսը կույր է. «Հավաքել ենք բավականաչափ նյութեր, որոնք ասում են, որ ամեն տեղամասում միջինը 5 տոկոսը օգնության կարիք է ունեցել, կույր է ունեցել, գյուղերում կույրերն ավելի շատ են: Արաբկիրում տեղամասում 100 հոգի կարիք է ունեցել ուրիշի՝ ՀՀԿ-ական դիտորդի օգնության: Փող բաժանողը, որպեսզի վերահսկի, եկել էր տեղամասում դիտորդ էր աշխատում: 28 հազար դիտորդ տեսե՞լ եք: Մի տեղ կա, 25 տոկոսը ժողովրդի օգնությամբ է քվեարկել, մի տեղ 130 հոգու օգնել են: Ամենահետաքրքիրն այն է, որ հոգեբուժարանում ՀՀԿ-ի օգտին քվեարկել են 100 տոկոսը, բոլոր հոգեկան հիվանդները քվեարկել են իշխանության օգտին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այդ հիվանդներին պետք է նորից զննել՝վայ թե ձևացնում են հիվանդությունը….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930