ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, թե առեւերույթ հանցագործության տարրեր է պարունակում, անգամ հանձնարարել նյութեր նախապատրաստել եւ քրեական գործ հարուցել։ Խոսքը Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի «խոստովանությունների» մասին էր, որտեղ վերջինս ասել էր, թե ամուսնու հետ վախեցրել է մարդկանց, որ ՀՀԿ-ին ընտրեն։ Ի դեպ, Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Եվ ահա ՀՀ գլխավոր դատախազությունը վերոնշյալ ձայնագրությունը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն, որպեսզի նյութեր նախապատրաստվեն։
«Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում դպրոցի տնօրենի հարցաքննությունից։ Մասնավորապես ոստիկանները նրան հարցրել էին, թե ում են ամուսիններով վախեցրել։ Աստղիկ Ավետիսյանն էլ ասել է իրավապահներին, թե. «Ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ եւ իմ ծանոթ-բարեկամներին ասել եմ՝ եթե չընտրեք Հանրապետական կուսակցությանը, ես ձեզանից կնեղանամ։ Այդ վախեցնելու պահը կոնկրետ արտահայտել եմ նման խոսքերով եւ որեւիցե սպառնալիք կամ վախեցնել չի եղել»։
Բնականաբար, այս խոսքերը ոստիկաններն ընդունել են հալած յուղի տեղ ու ընթացք չեն տվել գործին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում