Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ է ԱԺ ընտրություններում անցողիկ տոկոսներ հավաքած քաղաքական ուժերի չմասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում. «Իրատես»

Ապրիլ 14,2017 11:57

Բնական է, որ քաղաքական կուսակցության գլխավոր նպատակն ընտրություններին մասնակցելն է։ Այն պայմաններում, երբ Հայաստանում մնացել է ընդամենը մեկ համապետական ընտրություն՝ խորհրդարանական ընտրությունը, և, դրանից բացի, կան միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, զարմանալի է, որ շատ քաղաքական ուժեր հայտ չներկայացրին Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին։

Եվ եթե ԱԺ ընտրությունների քվեարկություններում անհաջողության մատնվածների դեպքում դա ինչ-որ չափով հասկանալի է, քանի որ հսկայական ռեսուրսներ էին ներդրված, անհաջողությունը մեծ հիասթափություն էր առաջացրել նրանց մեջ, ու արդեն չեն հավատում նրանց ուժերին, ապա տարօրինակ է ԱԺ ընտրություններում անցողիկ տոկոսներ հավաքած քաղաքական ուժերի չմասնակցությունը։

Առաջին հերթին դա վերաբերում է խորհրդարանական ընտրություններում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքին։ Ի դեպ, «Ծառուկյան» դաշինք ասելով՝ բոլորս էլ հասկանում ենք, որ դա Գագիկ Ծառուկյանն է, որն այս միավորումում անձամբ ինքն է որոշում ցանկացած հարց ու նպատակահարմարություն։

Եվ այսպես՝ ինչո՞վ է պայմանավորված անտարբերությունը Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ։

Շատերը, երևի թե իրավացիորեն, նշում են, որ «Ծառուկյան» դաշինքը Երևանում շատ ավելի քիչ ձայներ ունի, քան մարզերում։ Նախորդ ընտրություններն ինչ-որ չափով ցույց են տալիս այս քաղաքական միավորման իրական հնարավորությունները մայրաքաղաքում։ Ասել է թե կանխորոշվում է դաշինքի երկրորդ տեղը։ Սակայն իրականում այստեղ փոքր-ինչ այլ դրդապատճառներ կան։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930