Russia Today ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերությունը, որը համարվում է կրեմլամետ լրատվամիջոց, հրապարակում է պատրաստել ադրբեջանական բանակի մասին «Ադրբեջանի բանակ. ամենահարուստը տարածաշրջանում» խորագրով:
Հոդվածում նշվում է, որ ադրբեջանական բանակը մշտական մարտական պատրաստվածության մեջ է Հայաստանի հետ չլուծված հակամարտության պատճառով: 2000-ական թվականների սկզբից Ադրբեջանը ռազմական բյուջեն մեծացրել է 20 անգամ: Բաքուն գնում է ռուսական, իսրայելական, թուրքական արտադրության զենք՝ գրում է կայքը:
«Global Firepower ռազմական հզորության վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Հայաստանից, որը գտնվում է 34-րդ տեղում: Անցած 15 տարիներին ադրբեջանական բանակը հսկայական առաջընթաց է գրանցել: 2003թ. երկրի պաշտպանական ծախսերը կազմել է 160 միլիոն դոլար, 2013-ին՝ 3.7 միլիարդ դոլար»,-գրում է RT-ն՝ հավելելով, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կազմում է 70 հազար մարդ, պահուստայինների թիվը 300 հազար է, իսկ պաշտպանական քաղաքականությունում հիմնական շեշտը դրված է ցամաքային կոմպոնենտի վրա:
Կարդացեք նաև
Russia Today-ի հրապարակմանը կցված են լուսանկարներ, որոնցում ներկայացված են ադրբեջանական զինված ուժերի տեխնիկան: