Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ապրանքը վերստին գրոհում է Հայաստանի շուկան. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 14,2017 11:41

Մինչ կառավարությունը դիտարկում է տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինման հնարավորությունները, թուրքական ապրանքների հոսքը հայաստանյան շուկա արագորեն ավելանում է։

Տարեսկզբին Թուրքիայից կրկնակի շատ ներկրում է իրականացվել, քան անցած տարի. պաշտոնական տվյալներով, ընդամենը երկու ամսվա ընթացքում գրեթե 25 մլն դոլար։ Այդ ցուցանիշով թուրքական ներմուծումը զիջում է միայն երկու երկրի՝ Ռուսաստանին եւ Չինաստանին։

Այդպիսով. որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ պաշտոնական մակարդակով առեւտրատնտեսական հարաբերությունների բացակայության պայմաններում Թուրքիան տարեսկզբին դարձել է Հայաստանի երրորդ խոշոր գործընկերը ներմուծման ոլորտում։
Թե որն է եղել թուրքական ապրանքների ներկրման կտրուկ ակտիվացման պատճառը եւ հատկապես որ ապրանքատեսակների հաշվին է տեղի ունեցել, դժվար է ասել։ Հարցերի պատասխանը հնարավոր կլինի ստանալ այն բանից հետո, երբ մաքսային ծառայությունը կհրապարակի ներմուծումների վիճակագրությունը ըստ երկրների։

Մինչ այդ, կարելի է ենթադրել, որ ավելացել է թուրքական գյուղմթերքի ներկրումը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում այդ առումով դժգոհությունները դարձյալ մեծացել են։ Որքան էլ պետեկամուտների կոմիտեն հայտարարում է մաքսանենգ ճանապարհով թուրքական լոլիկի ներկրման տասնյակ փորձերի կանխման մասին, այնուհանդերձ ակնհայտ է, որ ներքին շուկայում այդ ապրանքատեսակի պակաս չկա։
Իհարկե, դա չի նշանակում, որ արգելված է օրինական ճանապարհով թուրքական լոլիկի մուտքը Հայաստան։ Այնուհանդերձ դժվար է ասել՝ ներքին շուկայում վաճառվում է մաքսանե՞նգ, թե՞ օրինական ճանապարհով ներմուծված լոլիկը։ Թեպետ, դատելով նախորդ տարիներին արձանագրված պաշտոնական ցուցանիշներից, այդ ապրանքատեսակի մուտքը Հայաստան սովորաբար փոքր է։ Ասենք՝ անցած տարի այն եղել էր ընդամենը 150 տոննա, ինչը չնչին քանակություն է։ Բայց դա չի նշանակում, թե իրականում այդքան թուրքական լոլիկ է մտել Հայաստան։

Անկախ նրանից, թե այդ ապրանքը ինչ ճանապարհով է ներմուծվում, երեւույթն ինքնին խնդիր է հայաստանյան արտադրողների համար։ Նրանք գնային առումով գոնե առայժմ չեն կարողանում մրցակցել թուրքական ապրանքների հետ, առավել եւս մաքսանենգ ներմուծումների պարագայում։

Ըստ էության, վիճակը չփոխեց նաեւ ջերմոցային տնտեսության նկատմամբ կիրառված նպատակային քաղաքականությունը։ Խոսքը մասնավորապես օգտագործվող գազի դիմաց արտոնյալ սակագների տրամադրման մասին է։

 

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930