Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Տնօրենները պնդում են, որ իրենք իրենց աշխատանքային ռեսուրսները չեն օգտագործել». «Ժողովուրդ»

Ապրիլ 14,2017 11:38

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված ձայնագրությունները՝ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ, ընտրություններից հետո նոր ընթացք ստացան, մի բան էլ մեղավոր դուրս եկավ այդ ձայնագրությունները հրապարակած ՀԿ-ն. դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան,՝ պահանջով, որ դատարանը պարտավորեցնի ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Նկատենք, որ ձայնագրությունները հրապարակվելուց եւ մեծ աղմուկ առաջանալուց հետո ԿԳՆ-ն հայտարարեց, որ սկսել են ուսումնասիրություն կատարել։ Ի՞նչ փուլում է գտնվում այդ ուսումնասիրությունը, եւ ինչպե՞ս է տնօրենների այդ արարքին արձագանքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ։

– Ի՞նչ եք կարծում այդ տնօրենները բարոյապես «իրավունք» ունեի՞ն հակընդդեմ հայց ներկայացնելու։

– Գիտեք, ընթացքի մեջ է, եթե դիմել են, քաղաքացի են, ուրեմն իրավունք ունեն, եթե դատարանը վերցրել է։

– Իսկ այդ մասին իմանալուց հետո վատ չզգացի՞ք, որ տնօրեններն աշխատել են ոչ թե Ձեր կուսակցության՝ Դաշնակցության համար, այլեւ Հանրապետականի։

– Ո՛չ, Դաշնակցությունը չի ուժեղանա այդ աշխատանքից, բայց ես Ձեզ ասեմ՝ տնօրենները պնդում են, որ իրենք իրենց աշխատանքային ռեսուրսները չեն օգտագործել եւ աշխատել են իբրեւ Հանրապետական կուսակցության անդամներ աշխատանքից հետո եղած ժամանակ։

Եվ ԿԸՀ-ն քննական վարույթ վերցրեց, հիմա ունենք իրենց բացատրությունները, կպարզենք ավագ դպրոցների մասով բնականաբար, որովհետեւ ներառված են ավագ դպրոցները, մյուս ուղղություններով երեւի թե նմանատիպ խնդիրներ կանեն ե՛ւ մարզպետարանները, ե՛ւ քաղաքապետարանները։ Նաեւ գիտեմ, որ դպրոցի տնօրենների մի խումբ, իրենց վիրավորված համարելով դիմել է դատական հայցով, հիմա այս խնդիրը փորձենք առաջիկայում հասկանալ։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930