«Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Ուր քեզ սպասում են դեռ գիշերին, Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են, կամ հիշեցնում են անհիշելին»։ Տողերը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանինն են, ում Երեւանի հոգս ու ցավերի նկատմամբ անտարբերության մեջ մեղադրել չես կարող:
– Հավանաբար տեղյակ եք, որ Միքայել Պողոսյանը՝ Երեւանի մեկ այլ «երգիչ», ընդգրկված է ՀՀԿ ավագանու ցուցակում։ Հրանտ Թոխատյանը, ով թեեւ նոր ցուցակում ներգրավված չէ, սակայն գործող ավագանու կազմում է։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին՝ լինել մի կուսակցության ցուցակում, որը, ոմանց կարծիքով, ժողովրդի արյունը ծծում է։
– Էդ վերջինը լավ ասացիր… Ի՞նչ եք կարծում՝ էդ մարդիկ, որ ընդգրկված են ցուցակում, կարծում եք՝ հարգարժա՞ն մարդիկ են։ Հը…
– Եսի՞մ…
Կարդացեք նաև
– Դե, Ես էլ եմ ասում՝ եսիմ։ Իրենք լավ դերասաններ են, վատ դերասաններ չեն։ Դա իրենց գործն է՝ կլինեն, թե չեն լինի։ Գիտեմ, հեսա կասեք՝ Հարութն էլ պարեց…
– Այո, Ձախ Հարութն էլ մինչեւ գետին խոնարհվեց Սերժ Սարգսյանի առաջ։
– Այսպես ասեմ՝ խոնարհվող մարդը խոնարհվում է, չխոնարհվողը՝ ոչ։
– Ենթադրեմ, որ Դուք չխոնարհվող արվեստի գործիչներից եք։
– Այդ ե՞րբ եք տեսել, որ ես խոնարհվեմ։ …Ես 67 տարեկան եմ, ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել եւ 30 տարի է նույն բանն եմ ասում, սակայն ոչինչ չի փոխվում։ Այսքանից հետո ի՞նչ եք ուզում ինձնից։ Շուրջ 30 տարի է՝ ընտրություններն անարդար են տեղի ունեցել։ Ես գիտեի, որ այս անգամ էլ է նույնը լինելու, ի՞նչ անեի:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում