Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանում հանրաքվե լինի՝ ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ժողովուրդը քանի՞ դրամի ընտրակաշառքի դիմաց կողմ կքվեարկի. «Հրապարակ»

Ապրիլ 14,2017 10:37

Խորհրդարանական ընտրություններից հետո մի հարց է մտահոգում, եթե Հայաստանում հանրաքվե լինի՝ ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ժողովուրդը քանի՞ դրամի ընտրակաշառքի դիմաց կողմ կքվեարկի՝ հի՞նգ հազար, տասը, թե՝ գուցե մի քիչ սակարկեն։

Իսկ որ քաղաքացիական պարտքը փողով կատարելու ենք սովոր, արդեն անխոս է։ Ընտրություններից հետո թեեւ քաղաքական ուժերի մոտ հանդարտություն է, բողոքները նվազագույն եւ կուլիսային մակարդակում են, իսկ ընդդիմադիր հայացք ունեցողների մեղադրանքն էլ հիմնականում ուղղված է «ծախված ընտրողին», ընտրողներն իրենց հերթին մեղադրում են լրագրողներին՝ «կեղծիքների պոչից չբռնելու» համար։

Անգամ «ընտրաբարեգործությամբ» ընտրվածներին ոչինչ չեն ասում, այլ՝ լրագրող-դիտորդներին, թե մեր կամերաներն անտարբեր էին։

Բարեկամներիցս մեկը, որ մտածում եմ՝ փող է վերցրել, ասում է՝ «Դու էլ լրագրո՞ղ ես կոչվում, ո՞նց չկարողացար դեմն առնես, որ արդար ընտրություն լինի»։ Ասում եմ՝ սրանից էլ արդար ընտրություն որտե՞ղ ես տեսել։ Մարդիկ փող վերցրին ու ընտրեցին. ազնիվ ու մաքուր կաշառակեր մեր ընտրողներն արեցին իրենց գործը։

Շարքային ընտրողի պատասխանը նույնն է, ինչ նման դեպքերում՝ «Սաղ մեկ են», «Մեկ ա՝ բան չի փոխվելու», «Ով էլ լինի՝ մեզ համար մեկ ա»։ Այս պարտվողական մոտեցումներն ու նման տրամաբանությամբ քվեարկելը կանխորոշում են ընտրությունների ելքը։

Մեր իշխանությունները քաղաքացիներին սովորեցրել են մոռանալ Սահմանադրության, Սահմանադրությամբ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, ստիպել են մոռանալ, որ ինքն ընտրող է, եւ իր ձայնից շատ բան է կախված։ Իրենից ոչինչ կախված չէ, իրենք գլխաքանակ են։

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930