Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է սպասում Հայաստանին այսօր Բիշքեկում. «Ժամանակ»

Ապրիլ 14,2017 10:31

Այսօր Բիշքեկում տեղի են ունենալու ԵՏՄ և ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովները, որոնց մասնակցելու նպատակով Ղրղըզստան է մեկնել նաև Սերժ Սարգսյանը: Թեև գագաթնաժողովները հերթականն են, սակայն այնուհանդերձ դրանք տեղի են ունենում ոչ սովորական իրավիճակում, երբ բավական թեժ զարգացումները Սիրիայում բերել են ԱՄՆ-Ռուսաստան նոր լարվածության: Սիրիայում զինված ընդդիմության վերահսկողության տարածքներում քիմիական հարվածից հետո ԱՄՆ-ը դրա համար ուղիղ մեղադրեց Ասադին և հասցրեց ռազմական ուղիղ հարված, նաև, ըստ էության, վերջնագիր ներկայացնելով Ռուսաստանին՝ Ասադին հեռացնելու մասով: Դրան հաջորդեց Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Թիլերսոնը մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցավ նաև Պուտինի հետ: Դրանից հետո արվող հայտարարությունները, ըստ էության, հիմք չեն տալիս եզրակացնել, թե ինչպիսի ընթացք են ունեցել բանակցությունները, ի վերջո դրանք մեծացրե՞լ են լարումը, մոտեցրե՞լ են ռազմական էսկալացիան, թե՞ այնուհանդերձ ավելի շուտ դեպի փոխհամաձայնեցված գործողությունների կողմն են տարել իրավիճակը:

Ահա այս փուլում ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովները ստանում են իսկապես առանձնահատուկ երանգ և ֆոն: Եվ մասնավորապես այդ մասով շատ հետաքրքրական և հիշարժան է մի հանգամանք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը, որը մի քանի անգամ հետաձգվել է արդեն մեկ տարվա ընթացքում և վերջին անգամ էլ հետաձգվեց նախորդ տարի դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: Սա, իհարկե, Արևմուտք-Ռուսաստան դիմակայության նոր ֆոնին չնչին հարց է նրանց համար, սակայն միջազգային լարվածության կամ անորոշության նոր ալիքի ֆոնին ոչ հերթապահ հարց է Հայաստանի համար: Կապված թե՛ այդ դիմակայության ղարաբաղյան հարցի վրա հնարավոր ազդեցության հետ, և թե՛ այն հանգամանքի հետ, որ նման դիմակայության կամ լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ը դառնում է կամ կարող է դիտարկվել Մոսկվայում որպես Արևմուտքի դեմ գործիք:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930