Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայֆ ա տալըմ»

Ապրիլ 14,2017 10:17

Ինչի՞ համար են Սասի Արտակը եւ նրա նմանները ցանկանում պատգամավոր դառնալ: Օրենսդրական աշխատանքը նրանց ակնհայտորեն չի հետաքրքրում, որեւէ ամփոփ միտք արտահայտող նախադասություն նրանք ի վիճակի չեն արտաբերել: Այդ պերսոնաժները կամ ընդհանրապես չեն գա Ազգային ժողով, կամ էլ 5 տարի կնստեն՝ առանց ծպտուն հանելու: Դուք կասեք՝ նրանց պետք է պաշտպանել իրենց սեփականությունը, ստանալ անձեռնմխելիություն եւ այլն: Եթե նրանք այդպիսի հաշվարկ են անում, ապա կատարյալ հիմարներ են, որովհետեւ փորձը ցույց է տալիս՝ այդպիսիներին սնանկացնելն ու փողոց շպրտելը 5 րոպեի հարց է: Իսկ ես, որքան էլ այդ, այսպես կոչված, «գործարարներին» վատ վերաբերվեմ՝ չեմ կարծում, որ նրանք հիմար են՝ կենցաղային խելք ու խորամանկություն նրանք, անշուշտ, ունեն:

Հետեւաբար պատճառները պետք է փնտրել «հոգեւոր» ոլորտում: Իսկ «հոգեւորը» նրանց համար ամփոփվում է մեկ կարճ նախադասության մեջ՝ «կայֆ ա տալըմ»: Նրանց տեսանկյունից ինչ-որ բանդիտական «պոնտ» կա պատգամավորի մանդատ ունենալու մեջ: Եվ այդ, ըստ էության, դատարկ քմահաճույքի համար նրանք պատրաստ են նվաստանալ եւ նվաստացնել ուրիշներին:

Համացանցում տարածվել է Սասի Արտակի նախընտրական («ձայն բերողների») թիմի ժողովներից մեկի ձայնագրությունը: «Տասնապետը» կամ «հարյուրապետը» մի լավ «տոկի է տալիս» իր ենթականերին՝ սպառնալով քիչ ձայն բերելու դեպքում նրանց ազատել աշխատանքից՝ ըստ ամենայնի, «Սաս գրուպից»: Ինձ թվում է՝ այստեղ կրիմինալ, այնուամենայնիվ, կա. որեւէ մեկը չի կարող իր աշխատանքային իրավահարաբերությունները պայմանավորել նրանով, թե որքանով է իր վարձու աշխատողը բավարարում նրա «քաղաքական» ամբիցիաները:

Բայց խնդիրն ավելի խորքային է. նախընտրական շրջանում այդպիսի ժողովներ անցել են հարյուրավոր հիմնարկներում՝ մասնավոր ընկերություններում, դպրոցներում (ինչն ապացուցվեց), հիվանդանոցներում, թաղապետարաններում եւ այլն: Թե ինչ է նշանակում «ձայն բերել», մենք նույնպես շատ լավ գիտենք: Եվ ամենաէականն այստեղ ոչ թե «տասնապետի» սպառնալիքներն են, այլ հլու-հնազանդ զանգվածի լռությունը: Ստրկացնելու ցանկություն կարող է ունենալ միայն իր էությամբ ստրուկը: Ստրուկը նվաստացնում է «հարյուրապետերին» եւ «տասնապետերին», նրանք էլ՝ իրենց հպատակներին: «Կայֆ ա տալըմ»: Որտեղի՞ց այդքան շատ ստրուկ՝ դժվար է ասել:
Հիշո՞ւմ եք Դովլաթովի տողերը. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին եւ, իհարկե, իրավամբ: Այդուհանդերձ, թույլ տվեք հարցնել՝ իսկ ո՞վ է գրել 4 միլիոն մատնագիր»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Իհարկե ոչ`կայֆ չի տալըմ: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե ԱԺ-ում ազնիվ և գրագետ մարդիկ կազմեին մեծամասնություն: Պատկերացրեցի՞ք: Երևի հասկանալի է, որ նոր սահմանադրության պայմաններում դա անթուլատրելի է: Ուրեմն պետք էր ամեն գնով ապահովել ճնշող մեծամասնություն`ինչ էլ արվեց: Ինչն ա կայֆ տալըմ նրանք տոշնի գիդան: Հստակ հաշվարկ է:

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Խնդիրն այնուամենայնիվ նյութական է. ինքը կարող է և չցանկանա գնալ ԱԺ, բայց «հարազատ կուսակցության» համար ձայն բերելու այլ արդյունավետ տարբերակ չկար և չկա, և նա ստիպված է փող ծախսել ու ձայներ գնել՝ եթե նույնիսկ դա իրեն պետք չի ու նաև գարանտիա չի տալիս:

  3. Seyran says:

    Մի անգամ էլ եմ գրել՝անգրագետներին իշխանություն և շատ փող չպետք է թույլատրել ստանալ:Իշխանություն են ստանում՝օգտագործելով պաշտոնը սկսում են փող ,,տպել,,,շատ փող են ձեռք գցում՝իշխանություն են ուզում,այսինքն ամեն ինչ ունենում են՝իշխանություն էլ են ուզում ունենալ՝կոլեկցիան ամբողջական լինելու համար:Այժմ մեկ այլ ,,տենդենց,,էլ է նկատվում՝հարուստների երեխաները ծնողներից ոչ թե խաղալիք,շքեղ ավտոմեքենա են ուզում,այլ պատգամավոր դառնալ….

  4. Zaven says:

    ոչ մի բորենի չի ուզում ոհմակից առանձնանա:Եթե կուսակցության համար տվյալ մարդը ռեսուրս չվատնի, ապա կզրկվի այդ ռեսուրսներից:Ես չեմ բացառու,որ Սարգսյանը նմանատիպ ժողովներ ա անցկացնում հհկ ական թեկնածուների հետ եւ սպառնում լավ չաշխատելու դեպքում համարժեք պատասխան:

  5. Լավատես says:

    Վաղվա պատերազմներում մենք կունենանք ոչ միայն թշնամիներ, այլ նաեւ անկասկած բարեկամներ, որոնք մեր ուժի, խելքի, ոգու ու հարստության կարիքը կունենան, մեր բարեկամները կլինեն առաջին հերթին քոչվորների կողմից կեղեքված տեղաբնիկ ժողովուրդները, մենք այսօր պետք է սովորենք մաքրել մեր ախոռները ներքին թր(ի)քից, որ վաղը մեր բարեկամների հետ ազատվենք դրսի թր(ի)քից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930