Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած հայցերի մասին հրապարակումը և գրել. «Ես հանդիպել եմ Դանիելին մի քանի շաբաթ առաջ և Ինստագրամում հրապարակել եմ նկար՝ ի պատիվ լրագրողական գործունեության մեջ իր ջանքերին: Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրողին պետք է գովաբանել, ոչ թե դատապարտել: Եթե ներգրավված դպրոցի տնօրենները ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, պետք է հետպնդեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց, ոչ թե լրագրողին»:
https://www.facebook.com/SerjTankian/posts/10155183443484798
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի և մանկապարտեզների տնօրենների հետ խոսակցության ձայնագրությունները, որտեղ վերջիններս խոստովանում են, որ ցուցակներ են կազմում և փոխանցում իշխող Հանրապետական կուսակցության շտաբներ: Խորհրդարանական ընտրություններից հետո 30 տնօրեն հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել զրպարտության համար և վճարել յուրաքանչյուրին 2 միլիոն դրամ: