Մանուշակը, բացի գարնանային գեղեցիկ, հոտավետ ծաղիկ լինելուց, հայտնի է որպես խորխահան դեղամիջոց: Ազգությամբ ռուս հայտնի բնաբույժ Գալինա Շատալովան գրել է, որ այն օգտակար է լեզվի ու կոկորդի չարորակ ուռուցքի դեպքում: Մանուշակի թերթիկները եռացնել երկու բաժակ ջրով եւ 1 օր թողնել հանգստանա: Եփուկը բաժանել երկու հավասար մասի, մի մասը օրվա ընթացքում խմել, իսկ մյուս մասը՝ թրջոց դնել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
13,04.2017