Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. «Վազգենը մեկ-մեկ սիրում ա գինի, ես վիսկի… Տարաձայնությու՞ն է դա, թե՞ տարաձայնություն չի». «Ա1+»

Ապրիլ 13,2017 23:50

1995-ի ընտրություններից հետո ԿԸՀ-ն չեղյալ է համարում դաշնակցական Կիմ Բալայանի մասնակցությունը կրկնական ընտրություններին: Դրա համար հիմք էր ընդունվել ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի  ԿԸՀ ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի Բալայանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ: Գագիկ Ջհանգիրյանի վկայությամբ Բալայանի վստահված անձինք կաշառել են 4 ընտրողի` տալով նրանց 10-30 դոլար:

1999-ի ընտրություններից 11-րդ օր հետո նոր խորհրդարանը գումարում է իր առաջին նիստը: Բացման խոսքի իրավունքը նախագահ Ռոբերտ Քոչարյանինն է: Նիստը նախագահողը ամենատարեց պատգամավորն է՝ կոմունիստ Պերճ Բոշնաղյանը: Խորհրդարանի ղեկավարի թեկնածուներ են առաջադրվում Կարեն Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը: Գեղամյանի նախընտրական ելույթի ժամանակ պատգամավորների մի խումբ ցուցադրաբար լքում է դահլիճը:

«Միասնություն» դաշինքում ընդգծված բացասական վերաբերմունք կար ՕԵԿ-ի եւ «Իրավունք եւ միաբանության» նկատմամբ։ Դա դրսեւորվեց ինչպես Գեղամյանի ելույթի ժամանակ դահլիճից դուրս գալով, այնպես էլ՝ ավելի ուշ մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելիս։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ազգային համերաշխություն ձեւավորելու գաղափարներով մեկական մշտական հանձնաժողովի նախագահի տեղ տվեցին Դաշնակցությանը, ԱԺՄ-ին եւ ԿոմԿուսին։ Իսկ ՕԵԿ-ին եւ «Իրավունք եւ միաբանությանը» տեղեր չտվեցին՝ համարելով, որ առաջինի թիկունքում Սերժ Սարգսյանն է, երկրորդի թիկունքում՝ Սամվել Բաբայանը։ Փակ քվեարկությամբ հաղթում է «Միասնություն» դաշինքի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը:

Վարչապետ Արմեն Դարբինյանը խորհրդարանում տեղեկացնում է, որ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին: Նրա համոզմամբ, կառավարությունը պետք է կազմավորի ընտրություններում հաղթած «Միասնություն» դաշինքը։

1999-ի ընտրություններից 11 օր հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին:

Խորհրդարանի միջանցքներում ընտրություններին հաջորդող 11-րդ օրը քննարկում են նոր ձեւավորվող կառավարության կազմը: Այստեղ է Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որը համոզված է, որ ապագա կառավարությունում Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունը չի կարելի տարանջատել: Արդեն հայտնի է, որ վարչապետը Վազգեն Սարգսյանն է, որի հետ, որոշ լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանը տարաձայնություններ ունի. «Օրինակ տարբեր հարցեր կան, ինչ ասեմ՝ Վազգենը մեկ-մեկ սիրում ա գինի, ես վիսկի, կամ էլ հակառակը: Տարաձայնությու՞ն է դա, թե՞ տարաձայնություն չի»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930