Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոշի լիճը փրկվո՞ւմ է, թե՞ խաթարվում. (Ֆոտաշարք)

Ապրիլ 13,2017 23:13

2015թ. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի եւ «Վենդոռ» ընկերության սեփականատեր Աշոտ Հայթյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով այդ ընկերությանն է տրամադրվել 3,18 հեկտար տարածք, որից 1,4 հեկտարը Գոշ լճի հայելային մակերեսն է:

Այդ ընկերությունն այժմ  Գոշ լճի տարածք շինարարական ծանր տեխնիկա է մտցրել, լայնացրել, հարթացրել է Գոշի լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել, կուտակել է լճի ափերին: Գոշի վարչական ղեկավար Գեւորգ Ամիրխանյանին հարցրինք, թե Գոշ գյուղի բնակիչները, ինքը ինչպե՞ս են վերաբերում լճում եւ դրա շրջակայքում կատարված աշխատանքներին, չէ որ դրանց հետեւանքով կարող է խախտվել լճի էկոհամակարգը:

Գ. Ամիրխանյանն ասաց, որ կատարված աշխատանքներն ինքը դրական է ընդունում, քանի որ վերջին տարիներին սելավները մեծ քանակությամբ տիղմ են լցրել Գոշի լիճ, լճի ջրային շերտը խիստ նվազել էր, լիճը ճահճանում էր: Գոշի վարչական ղեկավարն ասաց, որ Գոշ գյուղից 2.5 կմ հեռավորությամբ գտնվող լիճը Գոշի վարչական տարածքում չէ, սակայն իրենք այնտեղ կատարվող աշխատանքների ավարտից հետո վերահսկողություն են իրականացնելու:

Նա կողմ է լճի տարածքում հանգստի գոտի ստեղծելու ծրագրին,հույս ունի, որ այդ կերպ իր համագյուղացիների համար աշխատատեղեր կբացվեն, զբոսաշրջիկների հոսք կլինի, գոշեցիները կկարողանան իրացնել իրենց աճեցրած մթերքները: Գոշի վարչական ղեկավարը գոհ է, որ «Վենդոռ« ընկերության տրակտորը հարթեցրել է Գոշ գյուղի ծայրամասի ճանապարհը:

Թեղուտ գյուղի բնակիչ, լրագրող Տաթեւ Հարությունյանը,ով եղել է Գոշի լճում, ասում է, որ լճի բնական միջավայրը խախտված է: Նրա խոսքերով՝նախկինում ովքեր եղել են այդ տարածքում, կարող են վկայել,որ լճից տիղմի դուրս բերելու, լճի ափերին փռելու հետեւանքով լճի հայելային մակերեսը նվազել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930