Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարգացումներ՝ Վարդևան Գրիգորյանի եղբոր սպանության գործում

Ապրիլ 13,2017 21:33

3 օր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, նորընտիր պատգամավոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով քննությունը։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 3 տարի, 3 ամիս ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանի հարևանը՝ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյա Արման Կատունյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Արման Կատունյանի փաստաբանների՝ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի բողոքը՝ 3 ամսով կրճատելով նշանակված պատժաչափը (այն դարձավ 3 տարի) և դադարեցնելով նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զինամթերք հանդիսացող փամփուշտ պահելը) իրականացվող քրեական հետապնդումը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք բողոք են ներկայացնելու նաև ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ գտնում են՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով 3 տարի ազատազրկումը խիստ պատիժ է։

«Այդ հոդվածի սանկցիան նախատեսում է մինչև 4 տարի ազատազրկում, իսկ Արման Կատունյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ գործում չկան, մինչդեռ առկա են բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Արման Կատունյանը մեղադրվում է «կոմուլյատիվ աֆեկտի՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» կատարած սպանության համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930