Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը բավարարել է Վարդգես Գասպարիի բողոքը. epress.am

Ապրիլ 13,2017 21:11

Վճռաբեկ դատարանը բավարարել է 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի դիտորդ, գործարար֊ինժեներ Վարդգես Գասպարիի բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման՝ իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։

Գասպարին բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայության դեմ, որը 2015-ին քրեական գործ էր հարուցել՝ պնդելով, թե Գասպարին «խոչընդտոդել էր հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը» և «խոչընդոտել էր անձի ազատ քվեարկության իրավունքը»։ Գործարար֊ինժեները պնդում է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել, այլ ընդամենն արձանագրել է, որ տեղի է ունեցել քվեարկության կեղծում․ քաղաքացին եկել էր ընտրելու և նրա փոխարեն արդեն ընտրել և ստորագրել էին։

Այդ օրը դիտորդ Վարդգես Գասպարիին մեկուսացրել էին ընտրատեղամասից, առանց բացատրության երեք ժամ պահել են Կենտրոնի ոստիկանությունում և ազատ արձակել 20։00-ի սահմաններում, երբ ընտրատեղամասերն արդեն փակվել էին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «epress.am» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930