Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական խնդիրների լուծման նպատակով կընդլայնվի արտադրողի պատասխանատվությունը

Ապրիլ 13,2017 20:03

Կառավարության այսօրվա նիստում գործադրի  հավանությանն է արժանացել Արտադրատեսակների համար արտադրողի/ներկրողի/ պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգը: Հարցը ներկայացրել է  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հայեցակարգի ընդունումն անհրաժեշտությունն է, քանի որ Հայաստանի համար շարունակում են արդիական մնալ վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները և լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման և ոչնչացման հարցերը:

Նախարարը տեղեկացրել է, որ մեր երկրում  գործում են շրջակա միջավայրին վնաս պատճառող, գործածությունից դուրս եկած արտադրանքի (ապրանքների) գծով թափոնների վերամշակում, հավաքում, պահում իրականացնող լիցենզավորված 10  կազմակերպություն  և ներկայում հասունացել է նման  արտադրանքի (ապրանքների) օգտահանման նպատակով արտադրողի պատասխանատվության ընդլայնման անհրաժեշտությունը: Հայեցակարգը նախատեսում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները, նախադրյալներ ստեղծել արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգի ներդրման համար, ապահովել վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և /կամ/ վնասազերծման համակարգի ներդրման իրավական հենքը: Համակարգի ներդնումը կնպաստի թափոնների արդյունավետ կառավարմանն ու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:

Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930