Լրահոս
Օրվա լրահոսը

Բեքչյանը նշել է, որ Արամ Աթեշյանի ներկայացրած տեքստը փորձում էր օրինականացնել Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու համառությունը

Ապրիլ 13,2017 17:30

Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մերժել է պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած առաջարկը: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը:

Բեքչյանը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Աթեշյանից պահանջել էր գրավոր կերպով իրեն ներկայացնել պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած թնջուկի լուծման սեփական տարբերակը, որը Աթեշյանը բանավոր կերպով հայտնել էր Բեքչյանի հետ հանդիպմանը:

Այդ հանդիպմանը մասնակցել էին նաև հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգեբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Բեքչյանը Աթեշյանի առաջարկը լուսաբանող նամակում պատմել է, որ հանդիպումից 2 օր անց Արամ Աթեշյանը իրեն հրավիրել է Սուրբ Փրկիչ հիվանդանոց՝ հանգստյան կոչված Մեսրոպ 2-րդ պատրիարքի համար աղոթելու և միասնություն ապացուցելու համար լուսանկարվելու:

«Մինչդեռ ընդդիմադիր աղբյուրներից ինձ տեղեկություններ էին հասնում, որ Արամ արքեպիսկոպոսը մի արձանագրություն է պատրաստել, որը երկուսով պետք է ստորագրեինք և հրավիրել է մամուլի ներկայացուցիչների: Այսինքն` ինձ ընդհանրապես այլ պատրվակով հիվանդանոց էին կանչում, իսկ իրական նպատակը այլ էր: Ընթերցողին եմ թողնում այս վարմունքի բնորոշման իրավունքը: Արամ Աթեշյանը, խոստմանը համաձայն, իրավիճակի մասին տեսակետները և լուծման տարբերակներ գրավոր կերպով ներկայացնելու փոխարեն, ցանկանում էր ինձ ստորագրել տալ մի արձանագրությունը, որը, ըստ էության առ ոչինչ է համարում եկեղեցու գլխավոր խորհրդի կամքն ու որոշումը»:

Բեքչյանը նշել է, որ Արամ Աթեշյանի ներկայացրած տեքստը փորձում էր օրինականացնել Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու համառությունը:

Արամ Աթեշյանի պատրաստած արձանագրության մեջ նշվում է, որ Բեքչյանը ճանաչվում է, որպես ընտրված տեղապահ, սակայն իր իրավասությունները կստանձնի միայն պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելուց հետո: Իսկ մինչ այդ կպաշտոնավարի Աթեշյանը՝ ղեկավարելով պատրիարքարանի՝ թե ներքին, թե արտաքին գործերը: Ընտրված տեղապահը չպիտի միջամտի ոչ հոգևորականների նշանակումներին, ոչ էլ համայնքում և եկեղեցում փոխանորդի որոշումներին:

Աղբյուր` Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930