Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը, որը բողոքարկել էր կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին Բաքվի Նասիմինի շրջանային դատարանի վճիռը: Այս մասին հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը:
Դատարանը չի բավարարել բլոգերի բողոքարկումը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին դատարանը վճռել էր Լապշինի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով:
Լապշինը 2016թ. վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սև ցուցակում է» ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել է Բաքվին: