Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Հակոբյանը դժվար է արտաբերում բառերը» (տեսանյութ). «Ա1+»

Ապրիլ 13,2017 16:52

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է:

Պաշտպանը երեկ է տեսակցել նրան: «Խորացել է արդեն իսկ վատացած խոսակցական ֆունկցիան: Դժվար է արտաբերում բառերը: Հիշողության հետ կապված խնդիրներ ուներ, դա էլ է վատթարացել: Դժվարությամբ է գտնում որոշակի բառեր, որպեսզի նախադասություն կազմի»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
Պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել ՔԿՀ եւ Արդարադատության նախարարություն՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Արամ Հակոբյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար.«Նա ընդունում է որոշակի դեղամիջոցներ, որը պետությունը չի ապահովվում, որոնք ապահովում են նրա հարազատները: Նույնիսկ ժամանակ է եղել վերջացել են նրա դեղամիջոցները, իսկ, քանի որ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք է դրված, ստիպված ՔԿՀ պետը իր դեղամիջոցներից է տրամադրել կամ ինքն է առել այդ դեղամիջոցը»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930