Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն մարզպետ, էն որ 10.000 դրամներն էին բաժանում, ինձ էդ էլ չտվեցին»

Ապրիլ 13,2017 16:41

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական անգամ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Բնակիչներից Քնարիկ Մնացականյանը, նախ մարզի ղեկավարին ներկայացրեց իրեն հուզող խնդիրները, ապա անդրադարձավ նախընտրական շրջանում բնակիչներին բաժանված 10.000-ական դրամներին: Ասաց, որ իր ընտանիքը ոչ մեկից աջակցություն չի ստանում, նույնիսկ նշված 10.000 դրամները չեն ստացել:

«Պարոն մարզպետ, էն որ 10.000 դրամներն էին բաժանում, ինձ էդ էլ չտվեցին »,- Արթուր Նալբանդյանին դժգոհեց տիկին Քնարիկը:

«Ի՞նչ 10.000 դրամներ»,-հետեւեց մարզպետի հարցը:

«Էն, որ ընտրության ժամանակ բաժանում էին: Գյուղապետն ասեց՝ դու հանրապետականին չես ընտրում: Ես էլ տեղս նեղ ա: Ով որ մեզ գրել էր, ասեցի, որ ես հանրապետական եմ ընտրելու, էլ ու՞մ պետք ա ընտրեի: Չհավատաց, ասավ դու ինձ նեղացրել ես, խաբարն եկավ, ես քեզ չեմ տալու: Հարցը էդ 40.000 դրամը չի, հարցը էնա, որ…»:

-Բա ասում եք, 10.000, ո՞նց 40.000 դարձավ,-տիկին Քնարիկից հետաքրքրվեց Արթուր Նալբանդյանը:

-Բա 4 հոգի ենք ընտանիքում: Այ էդքան չտես ու ագահ են, չտվեցին,- նեղսրտած ասաց տիկին Քնարիկը:

Մարզի ղեկավարը լսելով կնոջը, տեղեկանալով վերջինիս ընտանիքի սոցիալապես ծանր պայմանների մասին, խոստացով պարբերաբար աջակցություն ցուցաբերել. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք ձեզ օգնելու ենք: Ես չգիտեմ գյուղապետը, կամ ով ինչ է անելու, բայց ես անձամբ ձեզ պարբերաբար օգնելու եմ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930