«Չեմ ուզում քաղաքական գնահատական տալ իրավական գործընթացին»,-ՀՀԿ գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին դատի տալու փաստին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Թե իրականում ինչ է կատարվել, նրա խոսքով, պատասխանը կտա դատաքննությունը. «Ճիշտ էր Դանիելը, թե ոչ, դատարանը կպատասխանի»:
Արմեն Աշոտյանը նկատեց՝ դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններից ձայնագրությունների հրապարակումից հետո ՀՀԿ-ն ընդգծեց, որ դա ուներ քաղաքական հստակ ենթատեքստ՝ ուղղված կուսակցության դեմ, քանի որ այլ կուսակցություններից տնօրենների ձայնագրություններ չկային, մինչդեռ այլ կուսակցության-անդամներ հանդիսացող տնօրեններ էլ կան:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ