ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համար մտահոգիչ է այն փաստը, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի աղմկահարույց բացահայտումները վերաբերում են դպրոցների տնօրեններին: «Ինձ համար կարեւորը երեխաների կրթության ապահովումն է»,-ՄԻՊ գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արման Թաթոյանը:
Նա կարեւորեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կատարածը եւ խիստ անթույլատրելի համարեց ՀՀԿ-ական տնօրենների ձայնագրությունների հրապարակումից հետո հ/կ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի անձնական տվյալների հրապարակումը. «Լինելու եմ հետեւողական, թե այս առնչությամբ քրեական վարույթն ինչ ընթացք է ստանալու»:
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ եթե որոշ տնօրեններ իրենց ձայնագրությունները հրապարակելու համար դատի են տվել Դանիել Իոաննիսյանին, ապա դա իրենց իրավունքն է. «Բայց պահանջում եմ բոլոր պետական մարմիններից՝ չփորձե՜լ իրենց աշխատանքն իրականացնել այնպիսի մեթոդներով, որոնք երեխաներին կներքաշեն այդ աշխատանքի մեջ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ