«Ես բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակը չափել չեմ կարող»,-ՀՀԿ գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տեղեկություններին, թե նոր խորհրդարան անցած ՀՅԴ-ն մեծ ախորժակ ունի եւ շատ նախարարական պորտֆելներ է ուզում ստանալ, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Լավ ախորժակը առողջության մասին է խոսում»,-կես-կատակ հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին Աշոտյանը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ քննարկումներն ընթացքի մեջ են: Անդրադառնալով ՀՀԿ հիմնադրած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի գործունեությանը՝ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ընդառաջելով դիմորդների խնդրանքին՝ ընդունելության ժամկետը երկարացրել են մինչեւ ապրիլի 22-ը:
Կարդացեք նաև
Ի դեպ, ՀՀԿ-ն կրթական նոր նախաձեռնություն ունի. հուլիսին Արցախում դպրոցի ամառային ճամբար կհիմնվի: «Կարող է մասնակցել հիսուն հոգի: Արդիական ուսումնական ծրագիր ենք պատրաստել: ՀՀ-ից էլ ԼՂՀ-ում կդասախոսեն առաջատար բանախոսներ»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ