Հայաստանն, ի դեմս Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) անդամ:
Ապրիլի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում (ENQA) -ին անդամակցությամբ ստեղծվող հնարավորությունների մասին խոսեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
«Հայաստանում վաղուց էր խոսվում Եվրոպական կրթության ընտանիքին անդամակցելու մասին, սակայն թվերով խոսել հնարավոր եղավ միայն այժմ՝ ահռելի աշխատանք կատարելուց հետո: Հայաստանի 18 ԲՈՒՀ այժմ անդամակցում է այդ խմբին, որոնցից 5-ը մասնավոր բուհեր են», -ասաց Վարուժան Ավետիքյանը:
Եվրոպական կրթական ցանցին անդամակցելու համար անհրաժետ են մի քանի գործոններ, որոնցից առաջնայինը կրթության որակի բարձր մակարդակն է:
Կարդացեք նաև
«Եվրոպական կրթությանն այժմ անդամակցում են Լատվիան, Էստոնիան, Ղազախստանը և Հայաստանը: Սա մեծ ապագայի խոստում է հայ երիտասարդի համար»,- հավելեց Ռուբեն Թոփչյանը:
Նրա ձեւակերպմամբ, այս ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ուսանողների փոխանակման՝ համապատասխան կրեդիտների շնորհիվ:
«Հարկ է նշել նաև, որ վերոհիշյալ հաստատության անդամակցությունից հնարավոր է զրկվել՝ որակը չպահելու դեպքում»,-հայտնեց Վարուժան Ավետիքյանը:
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ