Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվել է սոցիալապես անապահովներին տրվող աջակցության հասցեականությունը

Ապրիլ 13,2017 15:05

ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել է, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից: Այս որոշմամբ, սակայն չի սահմանվել, թե ինչ մեխանիզմով պետք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը որոշեն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանցից` տրամադրված կոմունալ ծառայության համար գանձեն սահմանված մեղմ սակագնով հաշվարկված գումարը:

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով սահմանվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների տրամադրող մարմինը, տվյալների փոխանակման ժամկետները, ինչպես նաև գործընթացի վերահսկման մեխանիզմները: Կարեն Կարապետյանը նշել է, որ բյուջեն սուբսիդավորելու ծախս չի կրում. «Ծախսերը կրում են մատակարար ընկերությունները: Նախարարությունը հստակեցրել է ցանկը, որպեսզի այնտեղ պատահական մարդիկ չհայտնվեն»:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930