Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ ավելի շատ բարոյական մասն է հետաքրքրում». Դանիել Իոաննիսյանին դատի տված դպրոցի տնօրենն արդարանում է

Ապրիլ 13,2017 14:47

Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Վարվառա Աբգարյանը մեկն է այն 30 տնօրեններից, որ դատական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ եւ պահանջում է ներողություն, 2-ական մլն դրամ գումարային փոխհատուցում՝ զրպարտության համար:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դատի է տվել, քանի որ իրենք ընդհանրապես իր հետ չեն խոսել ու իր անունն են շոշափել. «Ընդհանրապես չեն խոսել ինձ հետ: Իրենք խոսել են աշխատակցի հետ, աշխատակիցը ներկայացրել է, որ ես, հանդիսանալով ընտրատարածքային հանձնաժողովի անդամ, իսկ հանձնաժողովը գործում է քաղաքապետարանի առաջին հարկում, իմ աշխատանքային պարտականությունը իրականացնելու նպատակով, հարգելիս, էդ օրը գնացել եմ, իմ հերթապահության օրն է եղել, առավոտվա ժամը 8-ից եկել եմ դպրոց, 9-ին գնացել եմ հերթապահության, դիմումներ եմ ընդունել, վերապատրաստումներ ենք իրականացրել 3-րդ դպրոցում, ժամը 6-ին եկել եմ: Այ դա է եղել խնդիրը, թե չէ ես, անկեղծ եմ ասում…ախր ինձ հետ չեն խոսել»:

Մեր հարցին՝ չե՞ք ընդունում այդ քննադատությունը կոնկրետ ձեր դպրոցի նկատմամբ, որ ցուցակ եք հավաքել ՀՀԿ-ի համար՝ Վարվառա Աբգարյանը պատասխանեց. «Բայց ես ընդհանրապես չեմ հավաքել: Նաեւ աշխատակցին, որ հարցնում են, ինքը ասում է՝ չգիտեմ, էդպիսի բաներից տեղյակ չեմ, որովհետեւ եթե լիներ, ինչի՞ մասին է խոսքը: Էդպիսի բան չի եղել, ես չգիտեմ, ո՞նց կարելի է ասել մի բան, որն իրոք չի եղել, անկեղծ եմ ասում»:

Մեր հարցին, թե որքա՞ն գումարային փոխհատուցում է կոնկրետ ինքը պահանջում Դանիել Իոաննիսյանից՝ իրեն զրպարտելու համար՝ նա պատասխանեց. «Ինձ ավելի շատ բարոյական մասն է հետաքրքրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930