Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքահայ գործարարին առանց կոպեկի ֆաբրիկադ ես առաջարկում, չի ուզում». Գուլպանասկեղենի ֆաբրիկայի սեփականատեր (Տեսանյութ)

Ապրիլ 13,2017 14:38

Ինչպես տեղեկացրել ենք, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ Արթիկում հիմնվելու է «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկան, որը մոտ 400 աշխատատեղ է ստեղծելու Արթիկի ու հարակից գյուղերի բնակիչների համար։ Սակայն այս թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել Արթիկում, քանի որ ֆաբրիկան մտադրված են տեղակայել կենտրոնում գտնվող թիվ 4 դպրոցի շենքում։

Ուսուցիչների ու ծնողների բողոքներին մենք արդեն անդրադարձել ենք, նրանք զարմացած են, որ պարապուրդի մատնված բազմաթիվ գործարանների շենքեր ունեցող Արթիկում որոշել են դպրոցի շենքի հաշվին հարցեր լուծել։

Մենք եղանք Արթիկի գուլպանասկեղենի ֆաբրիկայի շենքում, այն այժմ սեփականատեր ունի։ Սեփականատեր Յուրա Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր քաղաքապետի նախաձեռնությամբ սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջիին իր խմբով այցելել է, տեղում քննարկել ենք, ասաց՝ մեծ ֆաբրիկա է, առայժմ այդքան ծախսեր չենք կարող անել։ Փորձեց փոքր արտադրական տարածք գտնել Արթիկում։ Իմ կողմից առաջարկվել է ամբողջ այս շենքը տրամադրել չորս տարի առանց վարձավճարի, ասեմ, որ արտադրական շենքի բոլոր կոմունիկացիաները պահպանված են, տրանսֆորմատորային ենթակայանները, գազաֆիկացումը, ջրամատակարարումը, ամեն ինչ պահպանված են»,- ասաց սեփականատերը։

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ սփյուռքահայ գործարարը թեկուզև մասնակի չի օգտագործում ձեր շենքը, սեփականատերն ասաց․ «Էդ իրեն հարցրեք»։ Հարցին ի պատասխան՝ կարծո՞ւմ եք, որ ժլատություն են անում, մեր զրուցակիցը խորամանկորեն ժպտալով ասաց․ «Չգիտեմ, իրենք իրենց հաշվարկներն են անում, ասեց՝ մեծ արտադրական շենք է, մեծ ծախսեր են պահանջում»։

Սեփականատերը համոզված է, որ իր շենքը լավագույնն է թեթև արտադրություն կազմակերպելու համար, բոլոր հարմարություններն ունի։

Մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ՝ հարցնելով ինչո՞ւ չեն ուզում գուլպանասկեղենի նախկին շենքը, երբ անվճար են տրամադրում, պարտադիր է դպրոց փակե՞ն, որ կարի գործարան հիմնեն։ «Այդ հարցը «Սաստեքս» ընկերությանը ուղղեք, կարծում եմ շենքային պայմանները բավարար չեն իրենց համար, դրա համար իրենց հարցրեք»,- ասաց Մխիթար Վարագյանը։

 

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930