ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀԿ հիմնադրած Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում դասախոսելու հրավեր ՀՀԿ-ն դեռ փաստացի չի արել: Այս մասին այսօր ՀՀԿ գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Պատիվ կհամարենք, եթե նա համաձայնի դասավանդել մեր դպրոցում: Նրա այցելությունը ցանկացած ուսումնական հաստատություն պատվաբեր է: Կերազեի, որ մեր բարձրագույն մի շարք պաշտոնյաներ դասավանդեին բուհերում, ինչպես դա անում են Արմեն Դարբինյանը կամ Հրանտ Բագրատյանը»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են առաջին նախագահին պաշտոնապես հրավիրել եւ ուրախ կլինեն, եթե առաջին նախագահն ընդունի հրավերը: Արմեն Աշոտյանը նաեւ կարեւորեց այն փաստը, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Արցախի հարցը ներառեց քաղաքական օրակարգում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ