Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավում

Ապրիլ 13,2017 14:31

Ապրիլի 13-ին Կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Կառավարության կողմից ընդունված որոշմամբ առաջարկվում է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է.

• «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի լիցենզավորման ենթակա գործունեության 4 տեսակների համար լիցենզավորման պահանջի վերացում, մասնավորապես հետևյալ տեսակաների համար՝ Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, Մաքսային փոխադրողի գործունեություն, Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում ։

• ՀՀ տարածքում գործունեության բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող) առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար լիցենզավորման փոխարեն ծանուցման մեխանիզմի ներդնում

• Ներկայացվող փաստաթղթերի էական կրճատում

• Ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց լիազոր մարմնում անձանց հաշվառման կարգի սահմանում

Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ նշված օրենսդրական փաթեթում ներառված են մի քանի գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիցենզավորման լիազորության իրականացումը նախատեսվում է պատվիրակել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմնին կամ այլ մարմնի:

Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը և առկա խնդիրների վերացումը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930