«Երաժշտական կրթություն չունեմ, չեմ գնահատի, բայց ակնհայտ է, որ «ֆալշ» է երգում: Միաժամանակ, ողջունելի է, որ մարդն անկաշկանդ է: Հիմա եթե գովեմ, կասեք՝ «ԵԼՔ»-ն իշխանությունների պրոյեկտն է»,-ՀՀԿ գրասենյակում այսօր անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքից պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանի կողմից «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգի կատարմանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինքը երգ կգրի՞ Նիկոլ Փաշինյանի համար, Արմեն Աշոտյանը նշեց. «Կարծում եմ՝ ԱԺ-ում հնարավորություն կունենանք, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հետ գործակցելու»:
Արմեն Աշոտյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ հիմնադրած «Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի» մի քանի շրջանավարտներ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել են որպես Երեւանի ավագանու թեկնածուներ, ոմանք էլ այլ քաղաքական ուժերի կազմում իրականացրել են ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավ:
Լրագրողի դիտարկմանը, թե վերջիններս հիմնականում «ԵԼՔ» դաշինքից են եղել, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ տարբեր քաղաքական ուժերից են եղել, այդ թվում՝ «ԵԼՔ»-ից:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ