Խորհրդարանական ընտրություններն անցյալում են, եւ 9 կուսակցություններն ու դաշինքներն արդեն հասցրել են զանազան խոստումներ հնչեցնել: Այժմ փողոցներից ապամոնտաժում են խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի լիդերների նկարներով հսկայական պաստառները, դրանց հետ էլ` Հայաստանը դրախտ դարձնելու նույնքան շռայլ նրանց խոստումները: Սակայն հիմա էլ երեւանցիներին են փորձություններ սպասվում` մայիսի 14-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները: Այնպես որ՝ խոստումները վերաթարմանալու են, ընդ որում, 9-ի փոխարեն 3 աղբյուրից են «հոսելու»` ՀՀԿ, «Ելք» դաշինք եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություն: Մնում է` դրանց գոնե մեկ տոկոսն իրականանա:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
Կարդացեք նաև
12,04.2017