ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր իր գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ առաջիկայում հրապարակելու է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը վերաբերող համապարփակ զեկույց: Իսկ մինչ այդ նա կարծիք հայտնեց հուլիսի 29-ի երթի մասին:
«Կարծում եմ՝ Սարի թաղի մութ փողոցներով գնալը եւ զինված խմբին միանալու կոչեր անելը չի կարող խաղաղ նպատակով հավաք լինել: Եթե այդ երթն ունենար խաղաղ նպատակ, չէր անցկացվի գիշերը՝ Սարի թաղի մութ ու նեղ փողոցներով, առանց նախապես այդ մասին հայտարարելու»,-ասաց նա:
Արման Թաթոյանն ասաց, որ կազմել են ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ թույլ տված խախտումների քարտեզներ. «Խախտվել են հավաքի մասնակիցների իրավունքները, իսկ հատուկ միջոցների կիրառումն իրականացվել է օրենքի խախտումով»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ