Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո վճարել Բեսլանի ահաբեկչության զոհերի հարազատներին

Ապրիլ 13,2017 13:20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է մի խումբ մայրերի հայցը, որոնց երեխաները զոհվել են կամ տուժել 2004թ. Բեսլանի ողբերգության ժամանակ: Դատարանը վճռել է, որ  Ռուսաստանի իշխանությունները խախտել են նրանց հարազատների կյանքի իրավունքը և պարտավորեցրել է շուրջ 3 միլիոն եվրո վճարել զոհերի կամ տուժածների հարազատներին:

Վճռի համաձայն՝ ՌԴ իշխանությունները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչության բոլոր հանգամանքները և պատանդների մահվան պատճառները հետաքննելու համար:

Միևնույն ժամանակ դատարանը վճռել է, որ ռուսական իշխանությունները չեն կարողացել գրոհն այնպես կազմակերպել, որ նվազագույնի հասցնեն պատանդների շրջանում զոհերի թիվը, բացի այդ, նրանք տեղեկություն են ունեցել նախապատրաստվող ահաբեկչության մասին, բայց բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկել վտանգը նվազագույնի հասցնելու համար:

Հիշեցնենք, որ 2004թ. Բեսլանում  չեչեն անջատողականները ավելի քան 1000 պատանդ էին վերցրել քաղաքի դպրոցներից մեկում:  ՌԴ իշխանությունները  գրոհել են դպրոցը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 385 մարդ, այդ թվում՝ 186 երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930