«Շատ ուրախ եմ, որ տաղանդավոր պատգամավորներ ունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ «Ելք»-ի անդամները եւ Նիկոլ Փաշինյանը «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգն էին երգում: Ինքը`Էդուարդ Շարմազանովը, չի լսել այդ կատարումը:
Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է Տարոն Մարգարյանն էլ նմանօրինակ մի քայլ անի, մանավանդ, որ շատ երգիչներ աջակցում են նրան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց`Տարոն Մարգարյանն է օրակարգ թելադրում, ոչ թե ընդօրինակում է գործընկերներին:
«Մեր ՀՀԿ-ի քարոզչության պետ Արմեն Աշոտյանը ոչ ավանդական և շատ հետաքրքիր քարոզչական լուծումներ է տալիս: Կարծում եմ, որ որևէ մեկը Աշոտյանի պայծառ մտքի ու պայծառ ճակատի վրա չի կասկածում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է Արմեն Աշոտյանը երգ գրի, Տարոն Մարգարյանն էլ կատարի, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ