Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր սկզբունքը չէինք կարող ոտնահարել, ինչքան էլ Հրանտ Թոխատյանին շատ հարգում ենք». Հերիքնազ Տիգրանյան

Ապրիլ 13,2017 13:10

Դերասան Հրանտ Թոխատյանը երեկ տարբեր ԶԼՄ-ների հետ զրույցում պատմում էր, թե ինչպես է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից այս ընտրություններում փորձել դիտորդ լինել Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի եւ սփյուռքից եկած մեր մյուս հայրենակիցների հետ, անցել է բոլոր դասընթացները, ստացել է ուղեցույցերը եւ հանկարծ ընտրություններից երկու օր առաջ նրան մերժել են եւ ասել, որ ինքն ասոցացվում է ՀՀԿ-ի հետ ու չի կարող լինել դիտորդ:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ իրենք ունեն որոշակի չափորոշիչներ, որ մարդը պետք է որեւէ կուսակցության չհարի, բացահայտ չհամակրի եւ անդամ չլինի, նաեւ որեւէ կուսակցության գործառույթ չիրականացնի. «Հրանտ Թոխատյանը, ճիշտ է, գրանցվել է, մասնակցել է դասընթացին, բայց որ ինքը ՀՀԿ-ի ցուցակով է ավագանի, կարող էր լինել, օրինակ, «Բարեւ Երեւանով» էլ ավագանի, բայց այն չափորոշիչը, որ չպիտի որեւէ կուսակցության, որեւէ տեղ ներկայացված լինի, չէինք կարող անտեսել: Այդ դեպքում արդեն էական չէր որ կուսակցությունով է ավագանի: Մենք հետո մեր բոլոր դիտորդներին այդ սկզբունքով ֆիլտրել ենք»:

Մեր հարցին՝ շա՞տ մարդիկ են այդ պատճառով դուրս մնացել դիտորդական առաքելությունից, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց. «Իհարկե, շատ են: Հարցն այն է, որ մեր գրանցման հարցաթերթում կար կուսակցականության վերաբերյալ դրույթ, թե կուսակցական գործունեությամբ զբաղվո՞ւմ են ու արդեն ֆիլտրվում էին: Ուղղակի Հրանտ Թոխատյանի պարագայում մենք ուշացրել ենք: Ինքն ասում է, որ դիմել է՝ դուրս գալու ավագանու կազմից, ինչը մենք չգիտեինք: Երբ հիշեցինք, որ ինքը ՀՀԿ-ի ավագանու անդամ է, մենք մեր սկզբունքը չէինք կարող ոտնահարել, ինչքան էլ իրեն շատ հարգում ենք, իր նախաձեռնությունը, որ միացել է Արսինեենց: Կստացվեր, որ մենք երկակի ստանդարտներ ենք կիրառում՝ անծանոթ մարդ է, ՀՀԿ-ական, իրեն մերժում ենք, բայց ծանոթ մարդ է՝ ՀՀԿ-ական, իրեն ընդունում ենք: Զուտ մենք մեզ չդավաճանելու համար չէինք կարող դա անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930