Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Արման Սահակյանի միջեւ զրույցը կարծես «կոշտ» ստացվեց

Ապրիլ 13,2017 12:56

Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ վարչապետի հանձնարարականով շրջանառության մեջ է դրվել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որն ամբողջությամբ նոր ծրագիր է: Դրանում ներառված են 42 ընկերություններ:

Վարչապետը հետաքրքրվեց. «Եթե մենք ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք, լավ կոմերցիոն գործակալություն ենք ստեղծում, ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսում»:

«Անկեղծ ասած, դրանք նաև որոշակի օրենսդրական փոփոխությունների հետ են կապված: Մեկ ամսվա ընթացքում՝ կարծում եմմ կլինի»,- պատասխանեց Արման Սահակյանը:

Վարչապետը հանձնարարեց մաքրել ու գույքագրել ամեն ինչ:

Արման Սահակյանն ասաց, «Արաքս» ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում եւ առաջարկեց մասնավորեցնել ՓԲԸ բաժնետոմսերը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե դա ինչ հիմնարկություն է եւ ինչով է զբաղվում: «Էս պահին ոչնչով չի զբաղվում»,- պատասխանեց Արման Սահակյանը: «Ինչո՞վ ա զբաղվել»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

Արման Սահակյանը չկարողացավ պատասխանել: «Իսկ ինչքա՞ն ժամանակ ա, որ ոչնչով չի զբաղվել»,- նորից հարցրեց վարչապետը:

«Սա ներառված ա եղել 2015 թվականի ծրագրերում, բայց քանի որ ինքը շատ պրոբլեմներ ուներ՝ կապված իր գրանցման հետ, բազմաթիվ անգամներ կատարվել են չափագրումներ, հատակագծերի միջև եղել են անճշտություններ, մենք նոր հասցրել ենք իրա տրամաբանական ավարտին»,- պատասխանեց Արման Սահակյանը:

«Տեսեք, պարոն Սահակյան, ես ինչ եմ ուզում: Ձեր տեղեկանքի մեջ գրված է հետևյալը՝ գործունեություն չի ծավալում 2000 թվականից: 2017 թվականին մենք նոր որոշում ենք օտարենք, 17 տարի մենք ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ ենք անում: 2000 թվականից ձեռնարկությունը բան չի անում, ինչի՞ ենք 17 տարի սպասում»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

Արման Սահակյանը հստակ պատասխան չտվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930