Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիոյ մշակոյթի նախարարութիւնը գրաքննութեան ենթարկած է Տերսիմի կոտորածներու մասին պատմող ֆիլմը

Ապրիլ 13,2017 12:31

Թուրքիոյ մշակոյթի նախարարութիւնը գրաքննութեան ենթարկած է բեմադրիչ Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որուն անդրանիկ ներկայացումը կայացած է Ապրիլ 11-ին, Սթամպուլի շարժանկարի փառատօնին ծիրէն ներս:

Բեմադրիչը նախարարութեան որոշումը բողոքելու համար դիմած է իւրատեսակ քայլի:

Ըստ պոլսահայ «Ակօս» թերթին՝ ցուցադրման ընթացքին, այն դրուագներուն ժամանակ, որոնք նախարարութեան պահանջով հանուած են, պաստառը սեւցած է, իսկ վրան յայտնուած է հետեւեալ գրութիւնը. «Այս դրուագը չէք կրնար դիտել, քանի որ Թուրքիոյ Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան շարժանկարի գլխաւոր վարչութեան խորհուրդը զայն վիճելի կը համարէ»:

Ֆիլմի ցուցադրութենէն ետք բեմադրիչը՝ մեկնաբանելով իր բողոքը՝ նշած է, որ կատարուածը բանի մը նախանշանն է: «Շարժանկարի մէջ կը սկսի մութ շրջան, որուն դէմ պէտք է պայքարինք: Նախարարութիւնը, որ ինք աջակցած է ֆիլմի ստեղծման, ցոյց կու տայ, թէ որքան «ժողովրդավար» է իշխանութեան պահանջները իրականացնելու ուղղութեամբ: Պաստառը սեւցնելով կ՝ուզէի բացայայտել, որ գրաքննութիւն եղած է»,- նշած է բեմադրիչը:

Ֆիլմը կը պատմէ Ժանի մասին, որ կ՝երթայ երգի մը հետքերով, որ իրեն համար կ՝երգէր 1938 թուականի Տերսիմի կոտորածներէն փրկուած մեծ մայրը` Զարիֆէն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930