Սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածը առնվազն տարօրինակ է։ Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ին մեկնել Արցախ՝ երգել, պարել, ուրախանալ։ Ոչ ոք դեմ չէ, իհարկե, հիանայի են Արցախում արված բոլոր սիրողական եւ լրագրողական տեսանյութերը, որտեղ Սերժ Թանկյանը եւ մյուսները շրջում են Ստեփանակերտում, առաջնագիծ են մեկնում, Սբ. Ղազանչեցոց վանքում «Տեր ողորմեան» կատարում։ Բայց նման դեպքերում ասում են՝ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։
Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերեւաց։ Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց։ Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին։ Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երեւանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Իսկ արցախյան այցը տհաճ զգացողություններից ձերբազատվելու լավագույն տարբերակն էր։
Ամեն դեպքում, այս ամբողջ պատմությունը նման էր Սփյուռքի որոշակի խմբին հայաստանյան ներքին խնդիրներում ներգրավելու եւ վատ իմաստով օգտագործելու անհաջող փորձի, որի կրկնությունն անթույլատրելի է:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում