ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջելու է «Սեւան» հոգեբուժարանի տնօրենին ենթարկել պատասխանատվության: Այսօր ՄԻՊ գրասենյակում Արման Թաթոյանը լրագրողներին հայտնեց, որ այցելել են «Սեւան» հոգեբուժարան, ուսումնասիրություններ կատարել եւ խախտումներ հայտնաբերել: «Ասում եմ, օրինակ՝ հիվանդի վերմակը թաց է, բայց տնօրենն ԱՆ-ին ուղղված գրության մեջ ասում է, թե մեր ահազանգերն իրականությանը չեն համապատասխանում: Երբ ես մի բան եմ հայտարարում, դա հարյուր տոկոսից ավելի էլ համապատասխանում է իրականությանը»,-դժգոհեց Արման Թաթոյանը:
Նա վստահեցրեց, որ հարցն իր խիստ ուշադրության կենտրոնում է լինելու. «Փոխանակ մեզ հետ աշխատեն, ասում են, թե մեր ահազանգերն իրականությանը չեն համապատասխանում: Դիմելու եմ ՀՀ առողջապահության նախարարությանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ