Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Անտինյան. Հիմա ՕՐՕ-ականները չեն կարողանում հաշտվել պարտության հետ, բայց գոնե արժանապատվորեն պարտվելու ունակ լինեն. «Հրապարակ»

Ապրիլ 13,2017 12:11

«Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը քարոզարշավից առաջ խոստացել էր ներկայացնել, թե որն էր իրենց եւ ՕՐՕ դաշինքի ղեկավարության տարաձայնությունը, ինչու հետ քաշվեցին եւ ողջ քարոզարշավի ընթացքում չերեւացին:

Հասարակության մեծամասնությունը կարող է Սերժ Սարգսյանին չընդունել, բայց իր գնահատականը կենդանի դասականի հայտնի խոսքերի տրամաբանությամբ ասել. «Մենք քննադատենք Սարգսյանին՝ հասկացանք, բայց դու, այ Սեյրան Օհանյան, որ բավական ժամանակ նախագահի մերձավորագույն թիմի անդամն ես եղել, օգտվել ես ամեն բարիքներից, դու ո՞նց ես քննադատում վարվող քաղաքականությունն ու խոսում իշխանափոխությունից», ու, ինչպես տեսաք, հասարակությունն Օհանյանի նման պահվածքը որակեց ապերախտություն։

Հիմա ՕՐՕ-ականները չեն կարողանում հաշտվել պարտության հետ, բայց գոնե արժանապատվորեն պարտվելու ունակ լինեն, այլ ոչ թե ասեն՝ կտեսնեք, որ գնալով երկրի վիճակն ավելի կվատանա, ու ժողովուրդը կզգա մեր կարիքը, մենք էլ կլինենք նրա կողքին։ Բայց ժողովուրդն իր քվեարկությամբ ասաց, որ չի ցանկանում, որ իր կողքին լինեք, անբարո չէ՞ արդյոք դրանից հետո ձեր քաղաքական «բայղուշությունը», եթե չասենք՝ ձախողված հույսը։

Փաստն այն է, որ այս ընտրությամբ հասարակությունն անվստահություն հայտնեց դեստրուկտիվ ընդդիմությանը, որն ամեն անգամ ընտրողին մեղադրում է ծախվելու մեջ, հեղափոխական կոչեր հնչեցնում, բայց ընտրություններից հետո օրվա իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերում ու անկաշառ ընտրողների ձայները հարմար գնով վաճառում։

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ ու ՕՐՕ-ի գաղափարակիցներ, հավատացեք, մենք ներսից ենք տեսել խոցված ինքնասիրությամբ ու չհիմնավորված ամբիցիաներով անձնավորությունների, ովքեր իրենց նպատակներին հասնելու համար կանգ չէին առնի ոչ մի բանի առաջ, ու քանի որ նրանց մեջ կային ռազմական գործի գիտակներ, ապա դա չափազանց վտանգավոր էր, երբ քաղաքական քայլերը դատապարտված էին ձախողման, իսկ իշխանության գալու նրանց մոլուցքը դարձել էր անկառավարելի։

 

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930