Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՊՆ-ին վառելիք մատակարարելու համար մրցույթի ընթացքում ընկերության կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով

Ապրիլ 13,2017 12:02

2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել:

Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ածուխ ապրանքատեսակի ձեռքբերման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ կառավարության թիվ 168-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով գնման գործընթացը նախաձեռնող մարմնին՝ ՀՀ ՊՆ-ին է ներկայացրել նախկինում նմանատիպ գործունեություն ծավալելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու վերաբերյալ տեղեկություններ, 2017 թվականի ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

ՀՀ Գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930