Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդատեր գործարար Ուսմանովը դատի է տվել ընդդիմադիր գործիչ Նավալնիին

Ապրիլ 13,2017 11:44

Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը դատի է տվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և նրա «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ին: Ուսմանովի հայցը գրանցվել է: «Խոսքը պատվի և արժանապատվության պաշտպանության հայցի մասին է»,-ասել է դատարանի մամուլի քարտուղար Լյուդմիլա Մորոզովան:

Հիմնադրամում հայտարարել են, որ «ուրախ կլինեն» միլիարդատիրոջ փաստաբանների հետ հանդիպել դատարանում:

Ուսմանովը նման որոշում է կայացրել Նավալնիի հիմնադրամի կողմից հրապարակումների կապակցությամբ, որոնք վերաբերում են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի բարեգործական և ոչ կոմերցիոն հիմնադրամներին:

Հրապարակման համաձայն՝ Մեդվեդևի համակուրսեցի Իլյա Ելիսեևը և նրա հետ կապված հիմնադրամը Ուսմանովից ստացել է 5 միլիարդ ռուբլի արժողությամբ հողատարածք՝ առանձնատնով, որը գտնվում է Ռուբլյովկայի վրա: Գործարարը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ կալվածքը փոխանակել է մեկ այլ առանձնատան հետ: Ուսմանովին պատկանող USM Holdings-ի մամուլի ծառայությունը Նավալնիի և նրա հիմնադրամի եզրահանգումները համարել են «ոչ կոմպետենտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930