Թբիլիսիում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը, որին մասնակցելու համար Վրաստանի մայրաքաղաք մեկնել է Հայաստանի ութ բռնցքամարտիկ:
Արդեն հայտնի են եզրափակիչ հասած բռնցքամարտիկների անունները, որոնք պայքարելու են հաղթողի կոչման համար:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացանք, որ մեր հանրապետության հինգ բռնցքամարտիկներ պայքարի մեջ են եւ իրենց համար ապահովել են առնվազն արծաթե պարգեւ:
Վաղը ոսկու համար ռինգ մտնելու են Գասպար Բաբախանյանը՝ 49 կգ քաշային կարգ, Վահե Բադալյանը՝ 52 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 64 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ եւ Հենրիկ Սարգսյանը՝ 91 կգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zimbio-ի