Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Նա գրառում է կատարել Twitter սոցցանցի իր միկրոբլոգում՝ կոչ անելով բոլորին անպայման դիտել այն:
«Այնքան հպարտ եմ #Խոստում ֆիլմով: Խնդրում եմ, բոլորդ գնացեք ու դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,-գրել է Քարդաշյանը:
Ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին Լոս Անջելեսում: Ավելի վաղ ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել մի շարք համաշխարհային աստղեր, որոնց թվում են՝ Էլթոն Ջոնը, Ռայան Գոսլինգը, Սիլվեստր Ստալոնեն, Լեոնարդո Դի Կապրիոն և այլք:
So proud of the movie #ThePromise Everyone please go see it and finally hear the story of the Armenian people ??
— Kim Kardashian West (@KimKardashian) April 13, 2017