Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը և Թիլերսոնը հանդիպել են. ինչ են քննարկել գերտերությունների ԱԳ նախարարները

Ապրիլ 13,2017 10:48

Ապրիլի 11-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի հանդիպումը երկու երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին: Լավրովը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը ճիշտ ժամանակին է և հնարավորություն է ընձեռնում պարզել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են սիրիական պատերազմը, պատժամիջոցները և երկկողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արտգործնախարարները տարբեր գնահատականներ են տվել Սիրիայում կատարվող իրադարձություններից, բայց խուսափել են կոշտ ձևակերպումներից: ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա: «Վերջնական արդյունքը չի նախատեսում Ասադի և նրա ընտանիքի դերակատարում երկրի ապագա կառավարման գործում»,-ասել է ամերիկացի արտգործնախարարը: Լավրովն իր հերթին նշել է ՝ Ռուսաստանը խաղադրույքներ չի կատարում անձանց վրա: Նրա խոսքով՝ սիրիացիները պետք է նստեն և պայմանավորվածություն ձեռք բերեն:

Անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմանը՝ Թիլերսոնը միանշանակ հայտարարել է, որ քիմիական զենք կիրառվել է Ասադի ռեժիմի կողմից: Ի պատասխան Լավրովը խնդրել է ապացույցներ ներկայացնել:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ: Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազան հրթիռակոծելու հարցը, ինչպես նաև Սիրիայում քիմիական զենքի կիրառումը: Նախարարի խոսքով՝ կողմերն ընդգծել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը:

Թիլերսոնի Մոսկվա կատարած այցին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ այցը սպասվածից լավ է անցել: «Պուտինը Ռուսաստանի առաջնորդն է: Ռուսաստանն ուժեղ երկիր է: Մենք շատ-շատ ուժեղ երկիր ենք: Պետք է սպասել, որպեսզի հասկանանք՝ ինչպես կձևավորվի համագործակցությունը Մոսկվայի հետ»,-հավելել է Թրամփը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930