Լրահոս
Օրվա լրահոսը

Կեչու բողբոջով կարող եք բուժել լյարդի բորբոքումը, սուր ռեւմատիզմը

Ապրիլ 13,2017 12:30

Կեչու պատրաստուկները հիանալի դեղամիջոցներ են հատկապես մաշկային հիվանդությունների, սուր ռեւմատիզմի, լյարդի բորբոքման, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի, պառկելախոցի (պառկելահարուկ, որը իրենից ներկայացնում է երկարատեւ ճնշման հետեւանքով առաջացող մաշկի, ենթամաշկային բջջանքի եւ այլ հյուսվածքների մեռուկացումը: Այն առաջանում է թուլացած, տեւական անկողնային հիվանդների մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն անմիջապես հպվում է ոսկրային արտացցվածքներին¤ եւ այլ հիվանդությունների բուժման համար:

1. Բուժման համար վերցնել 50 գրամ կեչու բողբոջը, թրմել 10 օր 500 գրամ օղու մեջ եւ խմել 1 թեյի գդալ ջրի հետ, օրական 3 անգամ, 15-20 րոպե ուտելուց առաջ:
2. Ատամի ցավերի դեպքում նշված թուրմով թրջված բամբակը դնել ցավող ատամի վրա:
3. Կեչու բողբոջների թուրմը կամ եփուկը, ինչպես նաեւ տերեւների եփուկը օգտագործում են որպես ճիճվամուղ միջոց՝ սրատուտի եւ աղիքներում ապրող մանր ճիճուներից ազատվելու համար:
4. Բողբոջների եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ բողբոջ, որ պետք է եռացնել 100 գրամ ջրում: Օգտագործել 2 ճաշի գդալ՝ օրական 3 անգամ՝ վերը նշված նպատակի համար:
5. Բողբոջների թուրմը սպիրտով՝ 25 գրամ բողբոջը 100 գրամ սպիրտով թրմել 8 օր:

Ընդունել 25-ական կաթիլ, օրական 3 անգամ: Եթե բողբոջներ չկան, կարելի է օգտագործել երիտասարդ տերեւները եփուկի ձեւով: 10 գրամ տերեւը 1 բաժակ ջրի մեջ լցնել եւ պատրաստել նույն ձեւով՝ ինչ-որ բողբոջը:

Համարվում է նաեւ, որ կեչու տերեւի բողբոջը եւ հյութը նույն ազդեցությունն ունեն նյութափոխանակության, վարակիչ հիվանդությունների, օրգանիզմից վնասակար նյութեր հեռացնելու եւ այլ հիվանդությունների դեպքում:

Բուժման կուրս սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930