1999-ի Ազգային Ժողովի ընտրություններից 10 օր հետո նախորդ գումարման խորհրդարանը հրավիրում է իր վերջին նիստը: Ներկա է մի քանի պատգամավոր: Լրագրողներն ավելի շատ են: Դատարկ դահլիճին քաղաքականության մեջ նոր հաջողություններ է մաղթում խորհրդարանի փոխնախագահ Յուրի Բախշյանը: Նա եւ հեռացող պատգամավորները հիացած չեն այս վիճակով. «Ես այնքան էլ բավարարված չեմ այսպիսի բաժանումով: Մի մասին պետք չի բացարձակ, թքած ունենան խորհրդարանի էլ, եռօրյայի էլ, վերջին նիստի վրա էլ, իր սեփական հարցերը լուծել են մարդիկ, ավարտել են, էդ մի տեսակը, մյուս տեսակը խռոված է, որ ընտրություններում պարտություն է կրել»:
Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը կիսում է ԵԱՀԿ դիտորդների գնահատականները 1999-ի խորհրդարանի ընտրությունների մասին, ըստ որի ընտրությունները լուրջ քայլ էին դեպի եվրոպական չափանիշների ընդունում: Հանձնաժողովի մի քանի անդամ մի քիչ այլ կարծիքի էր:
Երեւանցիները 1999-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանի գործունեության հանդեպ թերահավատ են: Լավատեսներ նույնպես կան, նրանց մեջ՝ մի մուրացկան տատիկ:
1999-ի Ազգային Ժողովի ընտրություններից 10 օր հետո նորընտիր պատգամավորները ԿԸՀ-ում ստանում են իրենց մանդատները, հաջորդ օրը նոր խորհրդարանի առաջին նիստն է: Սպասումները հակասական են:
Կարդացեք նաև
2003-ի ընտրություններից 10 օր հետո «Արդարություն» դաշինքը որոշում է չբոյկոտել խորհրդարանի նիստերը եւ մասնակցել դրանց: Դաշինքը չի ընդունում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ շարունակելու է պայքարը թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս:
2003-ի ընտրություններից հետո ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը ԿԸՀ-ին մեղադրում է պետության պառլամենտը օլիգարխներին վաճառելու մեջ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: