ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղեկցությամբ եղավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Եվրոպական ֆուտբոլի ղեկավարը ծանոթացավ ակադեմիային, հետեւեց պատանի ֆուտբոլիստների մարզումներին, որից հետո հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Նա կարեւորեց բոլոր ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությունը եւ ասաց, որ Հայաստան եկել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին ներկա լինելու եւ ՀՖՖ-ին աջակցելու նպատակով:
Չեֆերինի խոսքերով, բոլոր երկրներն էլ ենթակառուցվածքային խնդիրներ ունեն ու Հայաստանը բացառություն չէ, որ այստեղ էլ տաղանդավոր երեխաներ կան, որոնց հետ պետք է աշխատել եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է այդ խնդիրները վերացնելու համար:
Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձավ նաեւ Հայաստանի առաջնության թույլ լինելուն՝ ընդգծելով, որ թեեւ այստեղ ֆուտբոլային ճիշտ քաղաքականություն է վարվում, սակայն ամենամեծ խնդիրը ակումբների փոքր բյուջեն է, ինչի պարագայում խնդիրներն ավելի են շատանում: Այստեղ ֆեդերացիան հրաշքներ գործել չի կարող:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ